Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը աշխատանքից ազատվելու իր դիմումը, ամենայն հավանականությամբ, կներկայացնի արդեն հաջորդ շաբաթ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻՊ մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։

«Հավանաբար փետրվարի 2-ին ասուլիս կհրավիրենք եւ կխոսենք այդ թեմայի շուրջ։ Կոնկրետ օր չեմ ուզում ասել, քանի որ Արմեն Հարությունյանն այս պահին Հայաստանում չէ, դրա համար ամեն ինչ պարզ կլինի երեւի երկուշաբթի օրը»,- ամփսոփեց նա։

Նշենք, որ Հարությունյանը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնն զբաղեցնում է  2006 թվականի փետրվարի 20-ից։ Հայտնի է, որ նա նշանակվել է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ:

Համաձայն Հայաստանի Սահմանադրության`Ազգային ժողովի հետ խորհրդակցելուց հետո, Մարդու իրավունքների նոր պաշտպանի թեկնածությունը պետք է առաջարկի երկրի նախագահը։