Թուրքիան եւ Նիդեռլանդները հայտարարել են 2017 թվականին դիվանագիտական սկանդալից հետո հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի մասին, փոխանցում է Reuters-ը:
Համատեղ հայտարարության մեջ երկու պետությունները հայտարարել են անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կայացած հանդիպումից հետո դիվանագիտական հարաբերությունների կարգավորման իրենց պատրաստակամության մասին: Արտաքին գործերի նախարարները համաձայնել են մոտ ապագայում վերադարձնել դեսպաններին Անկարա եւ Հաագա: Հայտարարության համաձայն՝ այս տարի նախատեսվում է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարի այցը Թուրքիա:
Նշենք, որ Թուրքիայի եւ Նիդեռլանդների միջեւ հարաբերությունները վատթարացել էին, երբ հոլանդական իշխանություններն արգելել էին թուրք նախարարին քարոզչություն անցկացնել տեղական թուրքական համայնքում սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ:
Թուրքիան եւ Նիդեռլանդները հայտարարել են հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի մասին

Թեմա




























