Անցյալ տարի սպանվել է շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող ավելի քան 207 մարդ, նշված է Global Witness միջազգային հասարակական կազմակերպության «At what cost?» («Ի՞նչ գնով») զեկույցում, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կազմակերպությունը հայտնում է, որ տեղական իշխանությունները, ակտիվիստները եւ շրջակա միջավայրի պաշտպանները զոհ են դառնում՝ փորձելով իրենց տներն ու համայնքները պաշտպանել օգտակար հանածոների արդյունահանումից, ագրոբիզնեսից եւ ապակառուցողական արդյունաբերությունից:

Ըստ զեկույցի՝ սպանությունները գրանցվել են աշխարհի 22 երկրում: 2017 թվականը ռեկորդային է դարձել շրջակա միջավայրի պաշտպանության ըներությունների սպանված անդամների թվով:

«Սպանությունը պաշտպաններին լռեցնելու հիմնական եղանակներից մեկն է՝ բացի սպանության սպառնալիքներից, կալանավորումներից, բռնությունից, առեւանգումներից եւ օրենքի շրջանակում ագրեսիվ հարձակումներից»,- նշված է զեկույցում:

Global Witness-ը մի քանի երկրների է առանձնացրել, որտեղ 2017-ին գրանցվել են առավել մեծ թվով սպանությունները: Առաջին տեղում է Բրազիլիան (57 սպանություն), հաջորդում են Ֆիլիպինները (48), Մեքսիկան (15) եւ Պերուն (8):