Թբիլիսիում կայացած ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Հայաստանի պատվիրակությունը նվաճեց միայն մեկ բրոնզե մեդալ: 60 կգ քաշային կարգում Հովհաննես Դավթյանը գրավեց 3-րդ, Գոռ Հարությունյանը` 7-րդ տեղը: 66 կգ քաշային կարգում Արմեն Նազարյանը բավարարվեց 5-րդ տեղով: