Հայաստանին սոցիալական հեղափոխություն չի սպառնում, այսօր՝ հունվարի 31-ին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով արաբական երկրներում տեղի ունեցող հեղափոխական գործընթացները:
Նա բացառեց սոցիալական ցնցումների հավանականությունը Հայաստանում, ընդգծելով, որ ՀՀԿ-ն ձգտում է երկրի ամրապնդմանը:
Շարմազանովի պնդմամբ, այն, ինչ այսօր կատարվում է Եգիպտոսում, ոչ միայն սոցիալական խնդիրների հետեւանք է, այլեւ արժեքային համակարգի հետեւանք:
«Հայաստանում, իհարկե, կան սոցիալական խնդիրներ, սակայն, ի տարբերություն Եգիպրոսի, մեր երկրի իշխանությունները ջայլամի քաղաքականություն չեն վարում»,- հայտարարեց նա: ՀՀԿ-ական պատգամավորը կարծիք հայտնեց, որ հեղաշրջումները լինում են այն երկրներում, որտեղ իշխանությունը լճացման մեջ է, չունի քաղաքական ուժեր եւ կամք բարեփոխումներ իրականացնելու համար, իսկ Հայաստանի նախագահն այդ բոլորն ունի:





























