Հայկական դրամը շաբաթն սկսել է արժեւորմամբ։ Հունվարի 31-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում իրականացվել է 2,55 մլն դոլարի առքեւվաճառք՝ 363.88 դրամ 1 դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով։ Փակման գինը կազմել է 364.5:
Նշենք, որ հանգստյան օրերի նախօրյակին՝ հունվարի 27-ին, դոլարը բորսայում վաճառվել է 363,14 դրամ միջին փոխարժեքով։ Հանգստյան օրերին 1 դոլարը փոխանակման կետերում գնվել եւ վաճառվել է 360-364 դրամ միջակայքում։ Բորսայի ազդեցությամբ այսօր կանխիկ դոլարը 1-2 դրամով թանկացել է։




























