Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը մեկնել է Վաշինգթոն՝ մասնակցելու ԱՄՆ դեսպանների խորհրդակցությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց դեսպանատան մամուլի քարտուղար Թագուհի Ջահուկյանը:
«Դեսպան Յովանովիչը այս շաբաթ գտնվում է Վաշինգթոնում՝ մասնակցելու դիվանագիտական ներկայացուցչությունների ամենամյա հավաքին»,- ասել է Ջահուկյանը: Նրա խոսքով, այդ հանդիպումը տարբեր երկրներում աշխատող ԱՄՆ դեսպաններին հնարավորություն կտա կարծիքներ ու նկատառումներ փոխանակել:
Նշենք, որ որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վաշինգթոնում է հավաքել 180 երկրների դեսպանների: Ինչպես հաղորդում է AP-ն, նման լայնամասշտաբ միջոցառում անցկացվում է առաջին անգամ: Աղբյուրի տվյալներով, հավաքի օրակարգում է, մասնավորապես, Մերձավոր Արեւելում ստեղծված իրավիճակը:





























