«Նոր լույս ընծայված «Ժողովուրդ» օրաթերթը իր առաջին համարում զրուցել է ՌԴ-ում գործող «Միաբանություն» ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ, ով սկանդալային բացահայտումներ է արել հայաստանի իշխող բուրգի որոշ ներկայացուցիչների «մութ անցյալի» վերաբերյալ։

Նա մանրամասն ասել է, թե ո՞ր պաշտոնյան ու գործարարը, ՌԴ-ում հարուցված կոնկրետ քրեական գործերի շրջանակում, ի՞նչ օղակներ են ապահովել եւ ի՞նչպես են հայտնվել ՌԴ իրավապահների ուշադրության կենտրոնում։ Խոսքը վերաբերում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին, ԱԺ պատգամավորներ՝ Ալեքսանդր Սարգսյանին, Ռուբեն Հայրապետյանին, Լեւոն  Սարգսյանին, Սամվել Ալեքսանյանին, Գագիկ Ծառուկյանին, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին։ Նրանք առնչվում են թմրաբիզնեսի, զենքի ապօրինի առեւտրի, փողերի լվացման եւ հարկերից անօրինական խուսափելու հետ։ «Ժողովուրդ»-ը զրուցել է նշված պաշտոնյաներից ու գործարարներից շատերի հետ, եւ նրանց պատասխան-մեկնաբանությունները առաջիկա համարներում խոստանում է ներկայացնել հաջորդաբար։