Nord Stream 2 AG ընկերությունը, որը հանդիսանում է «Հյուսիսային հոսք 2» նախագծի օպերատորը, մշակել է այլընտրանքային երթուղի, որի համար չի պահանջվի Դանիայի թույլտվությունը, իսկ նախագծի արժեքը նույնը կմնա։ Այս մասին հայտարարել է OMV ավստրիական կազմակերպության կառավարիչների խորհրդի անդամ Մանֆրեդ Լյայթները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Նրա խոսքով՝ այլընտրանքային երթուղու իրականացումը կբերի լրացուցիչ ծախսերի, սակայն նախագծի ընդհանուր արժեքը նույնը կմնա, այսինքն՝ կկազմի 9.5 մլրդ եվրո։

Դանիան վերջին երկիրն է, որը դեռեւս թույլտվություն չի տվել «Հյուսիսային հոսք 2»–ի անցկացմանը։ Իրենց համաձայնություն արդեն տվել են Գերմանիան, Ֆինլանդիայն եւ Շվեդիան։