Ֆլիրտի համար նախատեսված հավելվածները կարող են օգտագործել գաղտնիքներ բացահայտել ցանկացող լրտեսները, հայտնում է Vistanews-ը։

Պարզվել է, որ Բրիտանիայում F-35-ի մասին գաղտնիքներն ամբողջությամբ հասանելի են Tinder-ում, որը հանդիսանում է ծանոթությունների կայք։ Չարագործին հաջողվել է առնվազն մեկ զինծառայողի հաշիվ «կոտրել», որը տիրապետել է կործանիչի մասին տեղեկության։ Լրտեսը ներկայացել է որպես կին, Tinder հավելվածի միջոցով ծանոթացել է տղամարդու հետ, որը ծառայել է Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերում։

Իհարկե, լրտեսին շատ քիչ բան է հաջողվել իմանալ հաշիվը կոտրելուց հետո, որովհետեւ տղամարդը հայտնել է տեղի ունեցածի մասին, եւ անմիջապես քայլեր են ձեռնարկվել։ Հայտնի է նաեւ, որ լրտեսը միաժամանակ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի մի քանի այլ զինծառայողների հետ է սիրախաղ իրականացրել, սակայն հայտնի չէ՝ հաջողվե՞լ է արդյոք լրտեսին կոտրել նրանց հաշիվները։