Մենք երբեք որեւէ երկրի վասալը չենք դառնա: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է Belta-ն:

Նա նշել է, որ ավելի քան 20 տարի ճանաչում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

 «Ես ի՞նչ պետք է ցույց տամ Պուտինին: Նա ինձ հոյակապ գիտի: Ես էլ նույնպես գիտեմ նրան: Էլ ի՞նչ պետք է իրար ցույց տանք: Ես չեմ գնում Կրեմլ հաշվետվություն ներկայացնելու: Մենք պայմանավորվել ենք մեր փոխհարաբերությունների մասին: Մեր հարաբերությունները ամենազարգացածն են՝ Բելառուի եւ Ռուսաստանի միության»:

Նրա խոսքով, եթե Ռուսաստանը Բելառուսի հետ պայմանագիր է ստորագրել, ապա Մինսկը պահանջում է, որպեսզի այն անթերի կատարվի:

 «Եվ ես բացեիբաց ասում եմ, որ մենք երբեք որեւէ երկրի վասալը չենք դառնա: Պետք չէ մեզանից պահանջել, ինչպես ոմանք այս թեմայով արդեն գրում են. «Լուկաշենկոն պետք է արագ մտնի Ռուսաստանի կազմ եւ Բելառուսին այնտեղ ներառի»: Բելառուսում նման որոշում ընդունող քաղաքական գործչի օրերը հաշված կլինեն: Մենք կարող ենք Ռուսաստանի հետ միության կազմում գոյություն ունենալ եւ մեր ընդհանուր խնդիրները լուծել: Դա մեր ամենամտերիմ երկիրն է: Մենք փաստացի մեկ ազգ ենք: Մենք նույն արմատից ենք՝ բելառուսներ, ռուսներ եւ ուկրաինացիներ»,-ասել է Լուկաշենկոն, հավելելով, որ Մինսկը չի ցանկանում Ուկրաինայի կրկնությունը: Նրա խոսքով, Ռուսաստանը կայուն Բելառուսի կարիքն ունի