Տնտեսական լրագրող Բաբկեն Թունյանը կարող է հիշել այն  հսստակ պահը, թե երբ հասկացավ, որ Հայաստանը գտնվում է նշանակալի փոփոխությունների սահմանին: Ապրիլյան մի օր առավոտյան աշխատանքի գնալիս նա խցանման մեջ հայտնվեց այն պատճառով, որ ցուցարարները փակել էին քաղաքի փողոցները: Սակայն մեքենայի մեջ նստած, նայելով հարեւան մեքենաների վարորդների դեմքին, նա հետաքրքիր բան  նկատեց. «Բոլորն ուշանում էին աշխատանքից, բայց բոլորը ժպտում էին»,- ասում է Թունյանը:

«Նրանք գիտեին, որ ինչ-որ բան փոխվում է»,- Monocle-ում գրում է Մեգան Գիբսոնը: 

Երբ Հայաստանի խորհրդարանը վարչապետ ընտրեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, մարդիկ ապստամբեցին: Ակնհայտ էր, որ 10 տարվա իշխանությունից հետո Սարգսյանը, հետեւելով Պուտինի օրինակին, փոխեց Սահմանադրությունը, որպեսզի ընդլայնի վարչապետի լիազորությունները եւ անժամկետ կառավարի:

Հայերը հեղեղեցին փողոցները՝ կառավարության դեմ զանգվածային բողոքներ անցկացնելով: «Պահ կար, երբ մենք զգում էինք մեր ուժը», - ասում է Թունյանը:

Երեւանում 2 շաբաթ տեւած, առանց  բռնության բողոքներից հետո Սարգսյանը հրաժարական տվեց: մայիսի 8-ին երկրի խորհրդարանը վարչապետ ընտրեց Փաշինյանին:

Մի քանի ամիս անց երկրում դեռ լավատեսություն կա:  «Դուք դա մարդկանց դեմքին եք տեսնում», -ասում է Սփյուռքի նոր փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը:

«Դուք բոլորովին այլ երկիր եք տեսնում: Տաքսիստներն այլեւս չեն բողոքում: Բոլորը լիահույս են: Կարեւոր է , որ միջին հայը զգա, որ վաղն ավելի լավ է լինելու, քան այսօր»,- ասում է նա:

Տեր-Գրիգորյանը հարմար է իր նոր պաշտոնի համար: Ծնված լինելով Փարիզում, դաստիարակված՝ Լոս Անջելեսում եւ կրթությունը ստանալով Լոնդոնում, նա դարձել է նոր Հայաստանի մի մասը:

Նա ցանկանում է կապիտալիզացնել հեղափոխությունը եւ օգտագործել հաջողությունը, հայկական սփյուռքի հարստությունը եւ գիտելքիներն այն եղանակով, որը դուրս է դրամական փոխանցումների եւ զբոսաշրության շրջանակներից:

Նա կցանկանար, որպեսզի ավելի շատ մարդիկ հայրենիք վերադառնային: «Ես ցանկանում եմ օրինակ ծառայել հայերի հաջորդ սերնդի համար, որպեսզի նրանք կարողանանա գալ այստեղ եւ քաղաքական գործիչներ դառնան, երկրի մի մասը դառնան»:

Ակցիաները գլխավորող ակտիվիստներից մեկը՝ Ռուբեն Ռուբինյանը, իսկ այժմ փոխարտգործանախարարն ասում է, որ հեղափոխությունն ամրապնդել է Հայաստանի դիրքը միջազգային մակարդակում: «Ես մեկնեցի Սոչի եւ հասկացա, որ մարդիկ ճանաչում են ինձ. ակնհայտ էր, որ նրանք հետեւել են ցույցերին», - ասում է նա:

Ընդ որում՝ Ռուբինյանը նշում է, որ Հայաստանում փոփոխությունները տեղի ունեցան առանց արտաքին ազդեցության:

«Հեղափոխության ժամանակ մենք ասում էինք, որ դա մաքուր հայկական հեղափոխություն էր: Հեղափոխության շարժիչ ուժը ներքին էր». Նա կարծում է, որ աշխարհը Հայաստանին նոր լինզաներով է նայելու:

«Կարծում եմ, այս տարածաշրջանը  երկար ժամանակ մոռացված էր: Բայց հիմա նոր համատեքստ է»: Նիկոլ Փաշինյանին ես հանդիպեցի ուշ երեկոյան օտարերկրյա լրագրողների փոքր խմբի կազմում: «Վարչապետ լինելն ինձ համար պարզապես կատակ չէ, դա առաքելություն է», - ասում է նա՝ խառնելով սուրճը:

«Եվ ես մտադիր եմ կատարել իմ առաքելությունը,  այսինքն՝ բերելով իսկական ժողովրդավարությունը»: Որքան էլ տարօրինակ է, բայց Փաշինյանը կարծում է, որ երկիրն արդեն հասել է դրան:

«Ես Հայաստանից արմատախիլ արեցի կոռուպցիան: Մեկ ամիս հետո չէ, ես դա արեցի մեկ ժամ, մեկ րոպե անց: Որովհետեւ բոլոր հայերը եւ բոլոր կոռուպցիոներները գիտեն, որ ես կոռումպացված չեմ», - ասում է նա:

Փաշինյանը խուսափում է օրենքի խստացման ծրագրերի մասին հարցերից, որպեսզի վերացնի վատ խաղացողներին.

«Միակ բանը, որը մեզ անհրաժեշտ է, դա քաղաքական կամքի առկայությունն է», - ասում է նա՝ բարձրացնելով ձայնը: Այժմ մեզ մոտ չկա կոռուպցիա: Չկա անհավասարություն: Հայաստանում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ: Այո, հնարավոր է, դա հրաշք է, բայց մենք դա արեցինք մեկ ժամվա ընթացքում»:

«Բոլոր մարդիկ՝ Հայաստանում եւ սփյուռքում, ներգրավված էին այս հեղափոխության մեջ: Դուք գիտեք, որ սա շատ մեծ տարբերություն է: Այս գործընթացին մասնակցել է ոչ թե մեծամասնությունը, այլ ժողովուրդը, անգամ հանրապետական մեծամասնությունը, քանի որ նրանք ինձ ընտրել են վարչապետ»:

Բայց ինչպե՞ս է նա մտադիր պահպանել այս իմպուլսը: Արդյոք նա ունի քաղաքական կյանքում երիտասարդության կամ կանանց դերի (հեղափոխության ցույցերում առավել նկատելի խմբերից երկուսի ) բարձրացման որոշակի ծրագրեր:

«Ես չեմ կարծում, որ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի բարձրացնի դերը, հատկապես հիմա», - ասում է Փաշինյանը:

«Կարծում եմ, որ կանաց դերն արդեն ակտիվացել է»:

Դժվար է երկրի մեծ հույսերը համադրել քաղաքական իրականության հետ: Ինչպես ցույց են տվել այնպիսի իրադարձություններ, ինչպիսին է արաբական գարունը, հեղափոխությունը դա թեթեւ մասն է, դավը թաքնված է կառավարման մեջ:

Ի՞նչ կլինի, եթե Փաշինյանը չիրականացնի հայերի ակնկալած փոփոխությունները:

Հարցը տրվում է Թունյանին. «Չեմ կարծում, որ ամեն ինչից հետո նոր վարչապետը ցանկանար կրնկնել նախորդ իշխանությունների սխալները»,- ասում է նա:

«Ժողովուրդը թույլ չի տա իշխանություններին սխալ ճանապարհով գնալ: Նրանք կփոխեն սխալ իշխանություններին, ինչպես մեկ անգամ արդեն արեցին»: