Թուրքիայի պետական TRT հեռուստաալիքը դադարել են ցուցադրել կովբոյների մասին ֆիլմերը, որոնք տասնամյակներ շարունակ հեռարձակվում էին կիրակի առավոտյան: Այս մասին գրում է Mynet-ը: Նշվում է, որ որոշման պատճառն ԱՄՆ-ի հետ վատ հարաբերություններն են:

Ամերիկյան ֆիլմերը հեռուստաալիքը ցուցադրում էր 1980-ական թվականներից: Առաջին անգամ վեսթերնը չի ցուցադրվել անցյալ կիրակի՝ օգոստոսի 26-ին: Հիմա կովբոյների արկածների փոխարեն հեռուստադիտողներին թուրքական ֆիլմեր են առաջարկում:

TRT-ի այս որոշումը քննադատության ալիք է բարձրացրել: Միաժամանակ, այն պաշտպանող հեռուստատեսության մեկնաբաններից մեկը նշել է, որ ամերիկյան ժապավեններում կովբոյները սպանում են մարդկանց եւ հերոս դառնում: