ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործն ուղարկվեց դատարան:
NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործը քննվելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավորն է Աննա Դանիբեկյանը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին եւ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:
Նշենք, որ Հայկ Սարգսյանն Ալեքսանդր Սարգսյանի որդին է:
Մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին
Ալեքսանդր Սարգսյանի որդուն` Հայկ Սարգսյանին կալանավորել են. Քննչական կոմիտե
Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել 2007–ին Հայկ Սարգսյանի մասնակցությամբ միջադեպից





























