Քալիֆորնիայի Սենատի 1597-րդ բանաձեւը, որով արգելվում է Թուրքիայի կառավարության հետ կապ ուեցող ընկերություններում ներդրումներ անել, ընդունվել է Կալիֆորնիայի նահանգային սենատի կողմից 36-0 ձայների հարաբերակցությամբ: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Հանձնախումբը հատուկ շնորհակալություն է հայտնում վեհաողովի անդամ Ադրին Նազարյանին` նախագիծը ներկայացնելու համար, ինչպես նաեւ սենատորներ Էնթոնի Փորթանթինյոյին եւ Սքոթ Թոմաս Ուիլքին` Սենատում բանաձեւի ընդունմանն աջակցելու համար:

«Հայոց ցեղասպանությունը շարունակ հերքող Թուրքիայի դե պատժամիջոցներ կիրառելու քայլն առաջին անգամ մշակվել է «Հայկական Երիտասարդաց Դաշնակցութիւն»-ի եւ Հայկական ուսանողական ասոցացիաների կողմից, որոնք ապահովել են կալիֆորնիայի համալսարանի բոլոր 9 ճամբարների միաձայն աջակցությունը: Հայ դատի հանձնախումբը սերտ համագործակցել է Հայկական երիտասարդաց դաշնակցության եւ Հայկական ուսանողական ասոցացիաների, ինչպես նաեւ Քալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնիում աջակիցների հետ, որպեսզի օրինագիծն ընդունվի», - գրված է հայտարարության մեջ:

Օրենքն արգելում է Քալիֆորնիայի պետական կենսաթոշակային համակարգի եւ Կալիֆորնիայի ուսուցիչների կենսաթոշակային համակարգի հանձնաժողովներին լրացուցիչ եւ նոր ներդրումներ անել ընկերություններում, որոնք պատկանում են Թուրքիայի կառավարությանը կամ վերահսկվում դրա կողմից։ Կենսաթոշակային կազմակերպությունները պետք է բացառեն ցանկացած ներդրում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող դաշնային օրենքի ընդունումից հետո։