Չինաստանը հերքել է Աֆղանստանում զորքերի տեղակայման ծրագրերի մասին լուրերը: Չինաստանի ՊՆ մամուլի քարտուղարի խոսքով՝ Աֆղանստանի արեւելքում հարյուրավոր չին զինվորականների տեղակայման մասին ԶԼՄ-ների հաղորդումներն իրականությանը չեն համապատասխանում»,- փոխանցում է Reuters- ը:

Նրա խոսքով՝ Չինաստանը, ինչպես եւ մյուս երկրները, օգնում է Աֆղանստանին զարգացնել իր պաշտպանական կարողությունները, հատկապես՝ ահաբեկչության դեմ պայքարում: «Չինաստանը եւ Աֆղանստանն սատարում են նորմալ ռազմական համագործակցությունը եւ համագործակցությունը անվտանգության ոլորտում»,- ասել է նա լրագրողներին:

Աֆղանստանում Չինաստանի դեսպան Ջանան Մոզազայը այս շաբաթ հայտարարել էր, որ Պեկինը օգնում է Աֆղանստանին լեռնային բրիգադ կառուցել հակաահաբեկչական գործողությունների ուժեղացման համար, սակայն մտադիր չէ իրենց զորքերը տեղակայել Աֆղանստանում: