ԵՄ-ն պետք է պատրաստ լինի նրան, որ Լոնդոնի հետ չի հաջողվի գործարք կնքել՝ չնայած կանոնակարգված Brexit-ի ձգտմանը: Այս մասին հայտնել է այս հարցով ԵՄ-ի գլխավոր բանակցող Միշել Բարնյեն, գրում է Reuters-ը:
Deutschlandfunk գերմանական ռադիոկայանին տված հարցազրույցում Բարնյեն ասել է, որ ԵՄ-ն պետք է ամեն ինչին պատրաստ լինի: «Դա ներառում է նաեւ սցենար, որի դեպքում գործարք չի լինելու»:
Բարնյեի խոսքով, բանակցությունների ամենազգայուն պահը Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի հետ սահմանի հարցն է: Խոսելով այն մասին՝ հնարավոր է արդյոք այդ խնդրի լուծումը գտնել, նա ասել է. «Կարծում եմ, հնարավոր է»:





























