Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը տարօրինակ է համարում Google-ի գործողությունները, որը պատրաստվում է Չինաստանում իր որոնողական համակարգի տարբերակը գործարկել, որով որոշ կայքերի արգելափակվում են, միեւնույն ժամանակ հրաժարվելով համագործակցել ԱՄՆ-ի, Բրիտանիայի իշխանությունների հետ՝ երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի տեսարաններ պարունակող բովանդակության տարածման դեմ պայքարում, հաղորդում է Reuters-ը:
Հանթը նշել է, որ առաջ խոշորագույն որոնողական համակարգը հպարտանում էր, որ աշխատում է հանուն համաշխարհային արժեքների:
Հրատարակությունը նշում է, որ Google-ը փորձում է վերադառնալ չինական շուկա, որից ութ տարի առաջ գրաքննության պատճառով հեռացել էր:





























