Հոլանդացի օրենսդիր Գերտ Վիլդերսը չեղարկել է Մոհամմեդ մարգարեի ծաղրանկարների ծրագրված մրցույթը մահվան սպառնալիքներից եւ մտահոգություններից հետո, որ այլոք նույնպես կարող են վտանգի ենթարկվել, հաղորդում է AP-ն:
«Իսլամական բռնության զոհերի վտանգից խուսափելու համար ես որոշեցի չեղարկել մրցույթը»,- ասված է պատգամավորի հայտարարությունում:
Վիլդերսը, որը տարիներ շարունակ ապրել է՝ շուրջօրյա շրջապատված լինելով թիկնապահներով՝ կապված իր խիստ հակաիսլամանական հռետորաբանության հետ, հայտարարել է, որ չի ցանկանում, որպեսզի այլոք նույնպես վտանգի ենթարկվեն մրցույթի պատճառով, որը պետք է անցկացվեր նոյեմբերին: Մրցույթը Պակիստանում բողոքի ցույցերի պատճառ էր դարձել:





























