ԱՄՆ Յուտա նահանգի դատարանը օրինական ամուսիններ է հայտարարել 74-ամյա ամերիկուհի Բոննի Ֆոսթերին եւ նրա ընկերուհուն՝ Բեւերլի Գրոսանին, որն այս տարվա մայիսին մահացել էր Սոլթ Լեյք Սիթիում: Այս զույգը քաղաքացիական ամուսնության մեջ էր ավելի քան 50 տարի, փոխանցում է BBC-ն:

Ամերիկյան այս նահանգում նույնասեռական ամուսնություններն օրինականացվել են 2013 թվականին, սակայն Յուտայում քաղաքացիական ամուսնության մասին օրենք չկա: Այդուհանդերձ, նահանգի բնակիչները նման դեպքերում կարող են ամուսնությունը վավերական ճանաչելու խնդրագիր ներկայացնել դատարան:

Բոննի Ֆոսթերն ասում է, որ դատավորի որոշման հրապարակման պահին իր սիրտը սիրով է լցվել:

Կնոջ փաստաբան Ռոբերտ Հուլն ասել է, որ դատավորի որոշումն արտասովոր է, չնայած եւ աննախադեպ չէ: «Սա Յուտայում նման կարգի երկրորդ որոշումն է,- ասում է փաստաբանը: - Տարբեր սեռերի զույգերի վերաբերյալ նման որոշումներն առանձնապես հազվադեպ են»:

Այս զույգին երկար տարիներ ճանաչող Ռոբեր Հուլը պնդում է, որ կանայք շատ մտերիմ էին: