ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է դաշնային աշխատողների մեծամասնության աշխատավարձերի բարձրացումը չեղարկելու որոշման մասին: Պաշտոնյաների աշխատավարձերի փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեին 2019 թվականի հունվարից: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Կոնգրեսի երկու պալատների ղեկավարներին ուղղված իր գրավոր ուղերձում Թրամփն իր որոշումը հիմնավորել է պետական բյուջեի դեֆիցիտով: «Վարձատրության մասին այս այլընտրանքային լուծումները չեն կարող զգալի ազդեցություն ունենալ մեր՝ որակյալ դաշնային աշխատուժ ներգրավելու եւ նրանց պահելու ունակության վրա»,- գտնում է ԱՄՆ նախագահը:
Նամակում Թրամփը նշել է, որ այս միջոցառումները թույլ կտան 25 մլրդ դոլար խնայել Միացյալ Նահանգների բյուջեի համար:
ԱՄՆ օրենքների համաձայն՝ քաղաքացիական ծառայողների աշխատավարձերի 2.1 տոկոս աճը ավտոմատ կերպով տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա սկզբին, եթե նախորդ տարի նախագահն ու կոնգրեսն այլ որոշում չեն ընդունել: Այդպես, եթե օրենսդիրները աջակցեն Տրամփի որոշմանը, ապա դաշնային աշխատողների աշխատավարձերը 2019 թվականին չեն բարձրացվի:




























