Սիեթլում Վաշինգտոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ գլոբալ տաքացումը կհանգեցնի զանգվածային սովի ոչ միայն էքստրեմալ եղանակային երեւույթների, այլ նաեւ բերքը վնասող միջատների տարածման պատճառով, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով EurekAlert-ը:
Գիտնականների կարծիքով՝ տաքացումը հատվածոտանիների նյութափոխանակության (հետեւաբար՝ ախորժակի) աստիճանական արագացման, ինչպես նաեւ դրանց պտղավետությանը կհանգեցնի: Միջատների թվի ավելացումը այնպիսի մշակաբույսերի կորուստների կորուստների կհանգեցնի, ինչպիսիք են բրինձը, եգիպտացորենը եւ ցորենը՝ 10-25 տոկոսով՝ Երկրի մթնոլորտի միջին ջերմաստիճանի յուրաքանչյուր աստիճանով բարձրացմանը զուգահեռ: Գլոբալ ջերմաստիճանի՝ երկու աստիճանով բարձրացումը տարեկան 213 մլն տոննա բերքի կրճատման կհանգեցնի:





























