«Մարտիկ» հիմնադրամը ունենլու է մեկ միլիոն մասնակից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, Արցախի հերոս, Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Սիրելի ընկերներ այս օրերին իմ եւ «Մարտիկ» հիմնադրամի շուրջ եղած հրապարակումները մեծ արձագանք ստացան, ինչը սպասելի էր։

Ստացել եմ աջակցության բազում զանգեր, հրապարակումներում եղել են հիստերկ եւ քենով լի մեկնաբանություններ։

Իմ լավ ընկեր Արայիկ Հարությունյանը իր եւ մեր ընկերների անունից արեց իրեն բնորոշ հայտարարություն, ինչը ցավոք չարակամները գնահատեցին միայն իրենց «արշինով»։

Այս 2 օրերին խուսափել եմ շփվել լրագրողների հետ, ուստի ակնկալում եմ լրագրողներիդ ներողամտությունը։

Մտահոգ եմ, իսկ ինձ սատարողներով՝ հպարտ։

Իմ ընկեր Արայիկ եւ շատ շատեր, շնորհակալ եմ ձեր անկեղծ պատրաստակամության համար, գտնում եմ, որ դեպոզիտային հաշվին գումար մուտք անելու կարիքը չկա։ Փոխարենը դիմում եմ բոլորիդ, մի փոքր վերլուծության դեպքում դուք կհասկանաք, որ ծանր ժամանակներ ենք ապրում ու մեզ սպասվում են կանխատեսելի մարտահրավերներ, որին կարող ենք դիմակայել, եթե դրան պատրաստ ենք։

Ինձ սատարելու ցանկություն ունեցող իմ ընկերներ, ձեր լավագույն աջակցությունն ինձ կլինի ձեր մասնակցությունը եւ նվիրաբերումը «Մարտիկ» հիմնադրամին (martik.am):

Մի օր երազանքս իրականաություն է դառնալու՝ «Մարտիկ» հիմնադրամը ունենալու է մեկ միլիոն մասնակից։

Անահիտը, Արթուրը եւ շատ շատերը վաղը չեն լինելու, իսկ հայրենիքն ու «Մարտիկ» հիմնադրամը հավերժ են։

Հ..Գ. Լսել եմ, թե իբր որոշներին ստիպել են դառնալ «Մարտիկի» մասնակից, եթե կան այդպիսիք, ապա կարող են դիմել «Մարտիկի» գրասենյակ, որեւէ ձեւով այդ գումարը ետ ստանալու հարցը քննարկելու համար, կամ էլ կարող են դիմել քննչական ծառայությանը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում առանձնապես խոշոր չափերի գումարի վատնման դեպքեր են բացահայտվել  «Մարտիկ» հիմնադրամում. մեղադրանք է առաջադրվել  հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին։

Արթուր Աղաբեկյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում. Արթուր Աղաբեկյան

Մեղադրանք է առաջադրվել Արթուր Աղաբեկյանին՝ «Մարտիկ» հիմնադրամի գումարները հափշտակելու համար

Պատրաստակամ ենք դեպոզիտ հաշվեհամարին մուտք անել Արթուր Աղաբեկյանի մեղադրանքում նշված գումարը. Արայիկ Հարությունյան