Աֆղանստանում  ԱՄՆ հարվածի հետեւանքով սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բաժանմունքի ղեկավար: Այս մասին նշված է ՆԱՏՕ-ի «Վճռական աջացություն» առաքելության կայքում:

«Օգոստոսի 25-ին ԱՄՆ ուժերը հարված են հասցրել ԻՊ խմբավորման բաժանմունքի առաջնորդի վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հարվածը հասցվել է Նանգարհար նահանգում:

Հարձակման հետեւանքով խմբավորման ղեկավարը սպանվել է, փոխանցում է Gazeta-ն: