Հնարավոր է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 4 ամսում երկրորդ անգամ այցելի Շոտլանդիա գոլֆ խաղալու համար, հայտնում է The Times-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ նախագահի պաշտոնում իր առաջին այցի ժամանակ Թրամփը խաղացել է Թերնբերիի գոլֆ ակումբում:
Նշվում է, որ Թրամփի այցը Շոտլանդիայում բողոքի ալիք էր բարձրացրել:
Բրիտանիայի իշխանությունները ցույցերի հետեւանքների վերացման համար ծախսել էին մոտ 5 մլն դոլար:





























