Իսրայելի հանրային ռադիոն ներողություն է խնդրել ունկնդիրներից գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Վագների երաժշտության հնչելուց հետո, հաղորդում է BBC- ն:

19-րդ դարի գերմանացի կոմպոզիտորի ստեղծագործությունը շարունակում է վիճահարույց մնալ Իսրայելում նրա հակասեմական հայացքների պատճառով, ինչպես նաեւ այն փաստի համար, որ Հիտլերը Վագների մեծ երկրպագու էր:

Հայտնի է, որ Վագները հրեաներին գեղարվեստական արտահայտման տեսանկյունից անընդունակ է համարել»:

Վագների երաժշտությունը Իսրայելում արգելված չէ, սակայն հասարակության մեծ մասի համար ընդունելի չլինելու պատճառով չի հնչում: