Ֆրանսիացի եւ եգիպտացի հնագետների թիմը Նեղոսի դելտայում հայտնաբերել է նեոլիթի դարաշրջանի գյուղի մնացորդներ, որը 2,5 հազար տարով հին է եգիպտական բուրգերից, հաղորդում է N+1-ը:

Հնությունների գործով նախարարության հայտարարությամբ, գիտնականները հայտնաբերել են մի քանի պահեստներ՝ կենդանիների եւ բույսերի բազմաթիվ մնացորդներով, ինչպես նաեւ կերամիկական ամաններ եւ քարե գործիքներ: Այս գտածոներն ըստ իշխանությունների, ցույց են տալիս, որ մարդիկ Թել ալ Սամարեում ապրել են մեր թվարկությունից 5 հազար տարի առաջ, այսինքն այս բնակավայրը զգալիորեն հին է եգիպտական բուրգերից: