Ֆրանսիայում անհայտ հանցագործները հարձակվել են ռուս զբոսաշրջիկներով տաքսիի վրա՝ նրանցից գողանալով ոսկյա զարդեր ու թանկարժեք իրեր՝ ընդհանուր մեկ միլիոն եվրո արժողությամբ:
Փարիզի արվարձաններում գտնվող Բոբինյի քաղաքի դատախազությունը հետաքննություն է սկսել, հաղորդում է Newsru-ն՝ հղում անելով Le Parisien-ին:
Չորս հարձակվողների զոհ է դարձել երեք ռուս, ովքեր հարձակումից առաջ մասնավոր ինքնաթիռով վայրէջք էին կատարել «Լե Բուրժե» օդանավակայանում: Կողոպտիչները դիտավորյալ ավտոմեքենայով հարվածել էին ռուսների տաքսիին:
Տուժածները գողացված թանկարժեք իրերը գնահատել են 500 հազար եվրո: Նրանց կարծիքով, նույնքան արժեր նաեւ դիզայներական հագուստը, որը գողերը տարել են: Միեւնույն ժամանակ, ոստիկանությունը զգուշացնում է, որ վնասի գնահատումը կարող է կողմնակալ լինել:





























