Շոտլանդիայում՝ Աբերդինշիրում հնագույն վանքի պեղումների ժամանակ անսպասելի գտածո է հայտնաբերվել՝ քարե սեղան թաֆլի՝ միջնադարյան սեղանի խաղի համար։
Current Archaeology–ն մեջբերում է պեղումների ղեկավարի՝ Ալա Քեմերոնի խոսքը. «սա շատ հազվագյուտ արտեֆակտ է, ընդամենը մի քանի այդպիսի սեղան է հայտնաբերվել Շոտլանդիայում՝ մեծամասամբ տաճարներում ու հոգեւոր կոնտրոններում»։ Սեղանի «տարիքը» դեռ հայտնի չէ, սակայն նմանատիպ մյուս գտածոները թվագրվում են V-IX դդ., գրում է «Մոյա պլանետան»։
Թաֆլը ընտանեկան ռազմավարական խաղ է, որ տարածված է եղել Սկանդինավիայում եւ Բրիտանիայում մինչեւ XVIII դարը, երբ այս խաղը փոխարինվեց շախմատով։



























