Վրացական Փոթի քաղաքում (Samegrelo-Zemo Svaneti) ուժգին պայթյունի հետեւանքով երեք մարդ է տուժել, մեկը մահացել է, հայտնում է Rustavi2-ը:
Պայթյունը տեղի է ունեցել անհայտ հանգամանքներում լուսաբացին Փոթի քաղաքի Նաբադո թաղամասում: Երիտասարդների մոտ նռնակ է պայթել:
Տուժածները տեղափոխվել են Փոթիի եւ Քութաիսիի հիվանդանոցներ: Նրանցից մեկը անչափահաս է: Պայթյունի հետեւանքով տուժել է նաեւ ենթակառուցվածքը: Դատաբժշկական փորձագետները շարունակում են տեղում աշխատել, հայտնում է Sputnik-Georgia-ն:





























