Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մասը հայտարարել է, որ Գերմանիայի իշխանությունները նախատեսում են շարունակել աշխատանքը Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու համար, գրում է Gazeta–ն՝ վկայակոչելով Die Zeit–ը։
ԱԳ նախարարը պատմել է, որ Թուրքիան Գերմանիայի համար «ավելին է, քան հարեւան»։
«Նա Գերմանիայի կարեւոր գործընկերն է»,–ասել է Մասը։
Նախարարը հավելել է, որ Գերմանիայի իշխանությունները մտահոգված են Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակով։ Դա, նրա խոսքով, բարդացնում է երկրների միջեւ հարաբերությունները։ Մասը շեշտել է, որ այդ թեման կբարձրացնի Թուրքիա պաշտոնական այցի ժամանակ։




























