ԱՄՆ–ում ընտրելու իրավունք ունեցող կանանց ճնշող մեծամասնությունը, իսկ ավելի կոնկրետ 66 տոկոսը, հավանություն չի տալիս Դոնալդ Թրամփի գործունեությանը ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Այսպիսի տվյալներ են ստացվել ABC հեռուստաալիքի եւ The Washington Post թերթի համատեղ հարցման արդյունքում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Միաժամանակ, քվեարկելու իրավունք ունեցող կանանց 59 տոկոսը նշել է, որ կտրականապես հավանություն չի տալիս նրա գործունեությանը վարչակազմի ղեկավարի պաշտոնում։ Կանանց 30 տոկոսը հարցման ժամանակ հանդես է եկել նրա աջակցությամբ, նրանցից 20 տոկոսը վճռականորեն հավանություն է տալիս նրա աշխատանքին։ Հանրային կարծիքի այս ուսումնասիրությունն իրականացվել է սեպտեմբերի 6-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախօրեին։

Համաձայն հրապարակված տվյալների՝ կանանց 89 տոկոսը ցանկություն է հայտնել մասնակցել միջանկյալ ընտրություններին։ Դրա հետ մեկտեղ 65 տոկոսը կողմ է արտահայտվել Դեմոկրատական կուսակցության հաղթանակին։

Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ–ում կկայանան միջանկյալ ընտրությունները Կոնգրեսում, որի ժամանակ կընտրվեն 100–ից 35 սենատոր, Ներկայացուցիչների պալատի 435 անդամները, ինչպես նաեւ 39 նահանգապետեր։