Ճապոնիայի բնակիչներ Մասաո եւ Միյակո Մատսումոտոները ստացել են Գինեսի ռեկորդների գրքի հավաստագիր աշխարհում ամենաերկարատեւ ամուսնության համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Ամուսինը 108 տարեկան է, իսկ կինը՝ 100։ Նրանք ամուսնացել են 1937 թվականին եւ 81 տարի ապրել են միասին։ Այժմ նրանք 25 ծոռ ունեն։
«Ես այնքան ուրախ եմ։ Կարծում եմ՝ գաղտնիքը իմ համբերության մեջ է»,–պատմել է Միյակոն։
Նախորդ ռեկորդակիրները նորվեգացի Կարլ եւ Գուրդեն Դոլվեններն էին։ Գուրդենը 2004 թվականին մահացել է։



























