Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իսմաիլի շրջանում մոլագար է հայտնվել, որը վախ է տարածել տեղացիների վրա: Ոստիկանություն դիմած ադրբեջանցիները, որոնք մոլագարին տեսել են, նրան նկարագրում են որպես 2 մետր հասակով մարդ՝ ձեռքին սուր գործիքով:
Մոլագարը ներքնաշորի սիրահար է եւ արդեն մի ամբողջ տարի ահաբեկության մեջ է պահում Իսմաիլի շրջանի բնակիչներին. նա պարաններից կանացի ներքնաշորեր է գողանում:
Այս կապակցությամբ Իսմաիլի շրջանի ոստիկանական բաժնում հաղորդում է ստացվել: Կատարվում է հետաքննություն:





























