Կինոռեժիսոր Մայքլ Մուրն իր՝ «Fahrenheit 11/9» նոր սադրիչ վավերագրական ֆիլմում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ, որի պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում, փոխանցում է Reuters-ը:

Մուրը ֆիլմում փորձում է վերլուծել ուժերին, որոնք, նրա կարծիքով,  նպաստել են 2016 թվականի նոյեմբերի ընտրություններում Թրամփի հաղթանակին, ընդ որում՝ զուգահեռներ են տարվում Գերմանիայում 1930-ական թվականներին Հիտլերի վերելքի հետ: Ինչ-որ պահի Թրամփի խոսքը հնչում է Հիտլերի հանրահավաքների մասին հոլովակում:

Մուրի կարծիքով՝ նոր ֆիլմը ամերիկացիներին ուղղված գործողության կոչ է: «Մենք գտնվում ենք մեր երկրի վերադարձման համար պատերազմում: Ցանկացածը, ով սա չի հասկանում, սաստիկ կհիասթափվի նրանով, ինչ տեղի կունենա առաջիկա մի քանի տարիներին»,- ասել է նա: