Չինական Alibaba ինտերնետ-ռիթեյլերի հիմնադիր Ջեք Ման որոշել է սեպտեմբերի 10-ին ընկերությունից հեռանալ: Նա այս մասին հայտնել է The New York Times-ին:
Միլիարդատերը երկուշաբթի դարձել է 54 տարեկան: Նույն օրը՝ սեպտեմբերի 10-ին, Չինաստանում նաեւ նշվում է Ուսուցչի օրը: Մինչեւ Alibaba-ն հիմնադրելը, Ջեք Ման եղել է անգլերենի ուսուցիչ:
Ինչպես պնդում է պարբերականը, Ման թոշակի է անցնում այն պատճառով, որ Չինաստանում գործարար միջավայրը փչացել է, իսկ պետական ձեռնարկությունները ավելի հաճախ են միջամտում մասնավոր ընկերությունների աշխատանքին: NYT-ն նշում է, որ Ման կմնա Alibaba-ի տնօրենների խորհրդում եւ խորհուրդներ կտա ընկերության ղեկավարությանը: Պարբերականի հետ հարցազրույցում Ման իր թոշակի անցնելն անվանել է «նոր դարաշրջանի սկիզբ»:
Forbes-ը Ջեք Մայի կարողությունը գնահատում է 36,6 մլրդ դոլար: Նա Alibaba ընկերությունը հիմնադրել է 1999 թվականին, որը դարձել է աշխարհի խոշորագույն ռիթեյլերներից մեկը:



























