Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի երկաթուղային վարչակազմերի ղեկավարները փետրվարի 8-ին համաձայնագրերի փաթեթ են ստորագրել Հյուսիս-Հարավ նախագծի շրջանակներում, հաղորդում է IribNews-ը:

Եռակողմ բանակցությունների վերջին օրը իրանական եւ ռուսաստանյան պատվիրակությունները պայմանավորվել են ընդլայնել տեխնիկական համագործակցությունը երկաթուղու Թեհրան-Բենդեր-Աբբաս էլեկտրաֆիկացված հատվածի շահագործման վերաբերյալ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ղազվին-Ռեշտ-Աստարա (Իրան)- Աստարա (Ադրբեջան) երկաթուղու նախագծման, շինարարության եւ շահագործման վերաբերյալ: Այդ երկաթգիծը Հյուսիս-Հարավ նախագծի մի մասն է: Հյուսիս-Հարավը հասնում է մինչեւ Եվրոպա` Իրանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի տարածքով: