Հունգարիայի իշխանությունները ձերբակալել են Ռուսաստանում այդ երկրի նախկին դեսպան Արպադ Սեկեյային եւ երկու նախկին պաշտոնյաների` Մոսկվայում անշարժ գույքի մեքենայությունների կասկածանքով:

Գլխավոր դատախազ Իմրե Կերեստեսի խոսքով, ձերբակալվածները, ենթադրաբար, մեղսակից են 2008-ին Հունգարիայի առեւտրի ներկայացուցչության շենքը անհամեմատ էժան գնով վաճառելուն: Այդ գործողությունների արդյունքում Հունգարիային 35,5 միլիոն դոլարի վնաս է հասցվել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Շինությունը գտնվում է Կրեմլից ոչ հեռու եւ վաճառվել է 21,3 միլիոնով, թեեւ ըստ քննության, դրա շուկայական գինը կազմել է 52 մլն դոլար: