Պաբլո Պիկասոյի «Ընթերցանություն» (La Lecture) կտավը վաճառվել է Sotheby`s աճուրդում Լոնդոնում 25,2 միլիոն ֆունտով (մոտ 40,5 միլիոն դոլար): Այդ մասին հաղորդվում է աճուրդային տան կայքում:

Աճուրդը կայացել է փետրվարի 8-ին, եւ «Ընթերցանությունը» դառնալու է ամենաթանկ լոտը:

Agence France-Presse-ի փոխանցմամբ, Պիկասոյի աշխատանքին հավակնում էին 7 գնորդներ: Հաղթողը ամերիկացի կոլեկցիոներ է, ում անունը չի հաղորդվում: «Ընթերցանությունը» նկարվել է 1932թ.: Նկարում պատկերված է նկարչի բնորդուհին եւ սիրուհին Մարիա Թերեզա-Վալտերը, ում հետ Պիկասոն ծանոթացել էր 1927թ.: