Պապուա Նոր Գվինեայի ազգային ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Միկրոնեզիայի Տրուկ արշիպելագի թռիչքուղում եւ հայտնվել է ծովալճակում, փոխանցում է BBC–ն։ Նշվում է, որ 52 ուղեւորներից եւ անձնակազմի 12 անդամներից  ոչ մեկ լուրջ վնասվածք չի ստացել։

Air Niugini ընկերության ուղեւորատար Boeing–ը վթարային վայրէջք է կատարել Տրուկի միջազգային օդանավակայանից ոչ հեռու` ջրի մեջ։

Ինքնաթիռը թռչում էր Միկրոնեզիայի Պոնպեի կղզուց Պորտ Մորսբի՝ Պապուա Նոր Գվինեայի մայրաքաղաք՝ Վենո կղզում կանգառով։