Իտալիայի ամենահայտնի փլեյբոյ Մաուրիցիո Զանֆանտին (Maurizio Zanfanti) հերթական երկրպագուհու հետ սեքսի ժամանակ, մահացել է, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Metro-ին:
Զանֆանտին հայտնի էր «Ռոմեոն Ռիմինիից» կեղծանունով եւ պնդում էր, որ 63 տարեկանում արդեն հասցրել է 6000 կանանց հետ սեքսով զբաղվել: Փլեյբոյի իր կարիերան նա սկսել էր 1970-ականներին՝ 17 տարեկանում: Այդ ժամանակ նա գիշերային ակումբի փրոմոութեր էր Ռիմինի հայտնի առողջարանային քաղաքում:
Զանֆանտին պարծենում էր, որ «հաջող ամառվա» դեպքում 200 կանանց հետ սեքսով էր զբաղվում: Մեկ սեզոնի ընթացքում նրա ռեկորդը 207 կինն էր:
2016-ին հարցազրույցի ժամանակ նա հայտնել էր, որ Ռիմինիում զբոսաշրջության զարգացման համար ավելին է արել, քան հարյուրավոր զբոսաշրջային ընկերություններ: Ձմռանը Զանֆանտին աշխատում էր Սկանդինավյան երկրների զբոսաշրջային ընկերություններում: Նրան այնքան լավ գիտեին, որ շվեդական քաղաքում նրա մոմե արձանն էին տեղադրել:
Զանֆանտին մահացել է Արեւելյան Եվրոպայից 23-ամյա զբոսաշրջիկ կնոջ հետ սեքսով զբաղվելու ժամանակ: Նրա մոտ սրտի նոպա էր սկսվել, բայց բժիշկները չեն կարողացել նրան փրկել: Նրա ընկերները հայտարարել են, որ նա կցանկանար հենց այդ կերպ մահանալ:




























