Սույն թվականի սեպտեմբերի 21-ին ԿԱՐԱՍ Ազգային Աննդի Ցանցը բացեց իր հայաստանյան 16-րդ սպասարկման կետը Արտաշիսյան 86/7 հասցեով: Վերջինս Շենգավիթ համայնքում Կարասի արդեն 3-րդ մասնաճյուղն է: Այն կգործի սրճարան-բիստրո ֆորմատով: ժամանակակից ներքին հարդարանքով այս բիստրոյի ընդհանուր տարածքը կազմում է 70քմ: Ներկայացված ապրանքատեսականին ընդգրկում է ցանցում մատուցվող բոլոր ճաշատեսակները՝ մոտ 300 ապրանքային միավոր:
Նորաբաց բիստրոյի առանձնահատկություններից մեկն է նաեւ բացօթյա սրճարանը, որը կգործի տաք սեզոնին՝ գարնանը եւ ամռանը։
Շենգավիթում 3-րդ մասնաճյուղի բացումը հնարավորություն կտա էլ ավելի արագ առաքումներ իրականացնել Երեւանի ամենամեծ համայնքներից մեկում:
«Մեր կարեւորագույն նպատակն է լինել հասանելի եւ մոտ բոլորին: Այս գաղափարը դրսեւորվում է ոչ միայն Կարասի ճաշացանկի մեծ տեսականիով, մատչելի գներով, այլ նաեւ Երեւանի բոլոր շրջաններում մասնաճյուղեր ունենալով: Նշեմ, որ մենք շարունակում ենք ընդլայնվել եւ 2019-ին նախատեսում ենք բացել եւս մի քանի մասնաճյուղ Հայաստանում: Իսկ ահա 2018-ի համար մեր պլանները չեն ավարտվում Չարբախի մասնաճյուղի բացմամբ: Մեր հաճախորդներին կրկին սպասվում են անակնկալներ, որոնց մասին շուտով կտեղեկացնենք»,- նշեց ընկերության տնօրեն եւ համասեփականատեր Տիգրան Յուզբաշյանը:
Հավելենք, որ այս տարի Կարաս Ազգային Սննդի Ցանցը թարմացրել է իր կայքը՝ մշակելով Mobile-friendly տարբերակ՝ www.karas.am
Կարասն ունի նաեւ նոր բջջային հավելված, որի օգնությամբ հաճախորդներն էլ ավելի արագ ու հարմար եղանակով կարող են պատվիրել առաքում:
Ներբեռնել IOS՝ https://goo.gl/DYQSU8 ANDROID` https://goo.gl/cPxYT1
Ինչպես ցանցի մյուս սպասարկման կետերում, այստեղ եւս գործում են ցանցի ստանդարտ ծառայությունները` արագ եւ համեղ առաքում, անկանխիկ վճարումներ, թեժ գիծ եւ այլն: Ռեստորանը կաշխատի 10։00-ից 00։00-ն:































