Անհայտ տղամարդը Ռավենսբուրգ քաղաքի Մարիենպլաց հրապարակում դանակով հարձակվել է անցորդների վրա՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ոստիկանությունն իր Twitter-յան էջում հայտնում է, որի դեպքի հետեւանքով երեք մարդ վիրավոր է։
«Մարիենպլաց հրապարակում ոստիկանական գործողություններ են իրականացվում։ Հանցագործը դանակով երեք մարդու է վիրավորել։ Հարձակվողը կալանավորված է»,- ասվում է կարճ հաղորդագրության մեջ։
Am Marienplatz in #Ravensburg findet gerade ein Polizeieinsatz statt. Ein Täter hat dort mit einem Messer drei Personen verletzt. Der Angreifer wurde verhaftet. Wir informieren weiter.
— Polizei Konstanz (@PolizeiKonstanz) 28 сентября 2018 г.




























