Առնվազն 48 մարդ է զոհ գնացել  շաբաթ օրը ինդոնզիական Սուլավեստի կղզին պատուհասած ցունամիի հետեւանքով, որին ուրբաթ օրը նախորդել էր ուժեղ երկրաշարժ, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով Տարերային աղետների կանխարգելման ինդոնեզական գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սուտոպո Նուգրոհոյին։

Նուգրոհոն նաեւ նշել է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ կան զոհեր, որոնց թիվը դեռ հայտնի չէ։