Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 30-ին, ժամը 23:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սարկավագի փողոցի թիվ 131/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սուր ծակող գործիքով (դանակ կամ մկրատ) վնասել է իրեն. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ 28-ամյա Տ. Վ.-ն (ՌԴ քաղաքացի) վիճաբանել է ամուսնու հետ եւ վնասել ձեռքի մատը։ Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Տ. Վ.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։