Քալիֆորնիան դառնում է ԱՄՆ-ի առաջին նահանգը, որը օրենսդրորեն հաստատում է  կանոն, ըստ որի այդ նահանգում գրանցված պետական կորպորացիաների տնօրենների խորհրդի կազմում պետք է կանայք լինեն: Այս մասին ասվում է Քալիֆորնիայի նահանգի Սենատի իրավաբանական հանձնաժողովին ուղղված նահանգապետ Էդմունդ Բրաունի հաղորդագրությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 «Ես ստորագրում են Սենատի 826 օրենքը, որը պահաջներ է սահմանում հանրային ընկերությունների համար, որի համաձայն տնօրենների խորհրդի կազմում պետք է կանայք լինեն», — ասվում է նահանգապետի կայքում հրապարակված փաստաթղթում:

Օրինագիծն ընդունվել էր տեղական սենատի կողմից դեռ օգոստոսի 29-ին: Այդ պահանջների համաձայն, եթե հանրային ընկերությունների տնօրենների խորհրդի կազմում մինչեւ 4 տնօրեն կա, ապա ընկերության կառավարման մարմնում պետք է առնվազն մեկ կին լինի, 5 եւ ավելի դեպքում՝ 2-3 կին: