2018 թվականի հոկտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ կմտնեն նոր կարգավորումներ, որոնք ուղղված են շրջակա միջավայրի աղտոտման նվազեցմանը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Այսօրվանից երկրում արգելվում է 15 միկրոնից պակաս հաստությամբ պլաստիկ տոպրակների արտադրությունը, ներմուծումը եւ վաճառքը: Բացի դրանից, այժմ արտադրողները պարտավոր են յուրաքանչյուր տոպրակի վրա նշել ապրանքանիշը եւ ընկերության անունը:
2019 թվականից Վրաստանում ցանկացած հաստությամբ պլաստիկ տոպրակների արտադրությունը, ներմուծումը եւ վաճառքը լիովին կարգելվի: Երկրում հնարավոր կլինի վաճառել միայն բիոդեգրադացվող տոպրակներ:
Կանոնների խախտման դեպքում սուբյեկտները կտուգանվեն 500 լարիով (մոտ 200 դոլար), իսկ նրանց ապրանքները կառգրավվեն: Կրկնակի խախտումը նախատեսում է 1000 լարի տուգանք (ավելի քան 380 դոլար):
Պոլիէթիլենային տոպրակները չեն ենթարկվում կենսաբանական դեգրադացիայի, դրանց քայքայման ժամկետը ավելի քան հարյուր տարի է: Օգտագործումից անմիջապես հետո պլաստիկ տոպրակները վերածվում են թափոնների, որոնք հետագայում հանգեցնում է հողի եւ ջրի աղտոտմանը: Մեծ խնդիրն այն է, որ պլաստիկ թափոնների ամբողջական վերամշակում չի կատարվում:



























