Քաթարը Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում հետաքննություն է սկսել Սաուդյան Արաբիայի դեմ՝ մեղադրելով նրան մտավոր սեփականության իրավունքների խախտման մեջ՝ տեղեկացնում է Reuters-ը։

Քաթարի անհանգստությունը կապված է Սաուդյան Արաբիայում քաթարական beIN հեռարձակող ընկերության գործունեությունն արգելելու հետ։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ երկիրը, հավատարիմ մնալով մտավոր սեփականության իրավունքի սկզբունքներին, միջոցներ է ձեռնարկում հեռարձակման ոլորտում անօրինականությունների դեմ։