Թերթի տեղեկություններով, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արթուր Աղաբեկյանը ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանին խնդրել է լուծել իր որդուն ժամկետային զինծառայությունից տարկետում տրամադրելու հարցը:

«Աշոտյանի առաջարկությամբ ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկվել է Արթուր Աղաբեկյանի որդուն` 1992-ին ծնված Մխիթար Աղաբեկյանին մինչեւ 2012-ի գարնանային զորակոչը պարտադիր զինծառայությունից տարկետում տալու հարցը: Աղաբեկյան կրտսերը 2009-ին ընդունվել է Կանադայի Սենեկայի կիրառական արվեստների ու տեխնոլոգիաների քոլեջ: ՀՀ օրենսդրությամբ` տարկետումը տրամադրվում է արտասահմանյան հեղինակավոր բուհերի ուսանողներին, բայց կասկած չկա, որ այս դեպքում բացառություն կարվի:Աղաբեկյան ավագը չի ուզում որդին ծառայի, քանի որ բոլորից լավ գիտի բանակում արտամացած հոռի բարքերը»,- գրում է թերթը: