Երեկ՝ փետրվարի 9-ին  Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով` աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի տրմադարության տակ է ուղարկվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Իշխան Իշխանյանը:

Ըստ ՉԻ տեղեկությունների, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Արագածոտնի մարզի ոստիկանապետը: Կադրային այս փոփոխությունները ոստիկանությունում պայմանավորված են քաղաքական իրավիճակով, ավելի կոնկրետ` Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան փոխհարաբերություններով: Ըստ թերթի, հրահանգվել է ուժային կառույցների ղեկավարներին (եւ ոչ միայն) հնարավորինս արագ «կադրերի տրամադրության տակ ուղարկել»  «Ռոբերտ Քոչարյանի մարդ» համարում ունեցողներին: Այնպես որ, առաջիկայում` տարբեր գերատեսչություններում նոր «մարդահամար» կանցկացվի: